Զատկին ընդառաջ Գերմանիայի առևտրի կետերում տոնը խորհրդանշող նապաստակները վաճառքի են հանվել բժշկական հագուստով և պաշտպանիչ դիմակներով՝ պատրաստված սև և սպիտակ շոկոլադից:
«Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ դա բուռն քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Մի մասը կարծում է, որ նման նապաստակների վաճառքը հաջող կատակ էր, մյուս մասը գտնում է, որ անճաշակություն է:
Այդ շոկոլադե նապաստակներն արտադրած «Wawi» ֆաբրիկայում հնչած կարծիքները զարմանք են առաջացրել: Այնտեղ նշվել է, որ ընդամենը ցանկանում էին մարդկանց մոտ ժպիտ առաջացնել:
Ամեն դեպքում ընկերության ղեկավարը ներողություն է խնդրել նրանցից, ովքեր այդ արտադրանքը տեսնելով վիարվորված են զգացել, և հույս է հայտնել, որ նույնիսկ այս դժվարին իրավիճակում մարդիկ չեն կորցնի հումորի զգացումը: Ընկերությունը հայտնել է, որ շոկոլադե նապաստակների վաճառքից ստացված գումարը կօգտագործի բարեգործական նպատակով: Ընկերությունը տարեկան արտադրում է շուրջ 10 մլն շոկոլադե նապաստակ: