Անկախ այն հանգամանքից` մենք հարաբերությունների մեջ ենք, ամուսնացած ենք կամ ոչ, միևնույն է, խանդը կարող է մեզ ստիպել անել այնպիսի բաներ, որոնք մենք սովորաբար չենք անում։ Այն կարող է ոչնչացնել մեր տրամաբանությունը և տիրել մեր գիտակցությանը։
Երբ տղամարդը խանդում է, նա հաճախ փորձում է թաքցնել այն։ Դա կարող է տեղի ունենալ տարբեր պատճառներով. տղամարդը չի ցանկանում թույլ երևալ, ցույց տալ իր զգացմունքները և այլն։ Խանդի նախանշանները երբեմն շատ դժվար է լինում նկատել, այդ պատճառով եկեք քննարկենք ամենանկատվողներից մի քանիսը։
Նրան նյարդայնեցնում է, երբ դուք մեկ ուրիշ տղամարդու հետ եք զրուցում
Եթե դուք ցանկանում եք պատմել ուրիշ տղամարդու մասին կամ քննարկել սիրելի դերասանին, ապա դա ձեր տղամարդուն կարող է դուր չգալ։ Իհարկե, չի բացառվում, որ նա իրոք շատ լավ է թաքցնում իր խանդը և ձևացնում է, որ ձեր պատմություններն իրեն չեն հուզում։ Սակայն այս խանդը ժամանակի ընթացքում կուտակվելու դեպքում կարող է շատ վտանգավոր լինել։
Հանկարծակիորեն շատ ուշադիր է դառնում
Եթե նա միշտ է իրեն այսպես պահում, ապա սա կարող է որևէ տպավորություն չթողնել ձեզ վրա։ Սակայն եթե ձեր զուգընկերը շատ բարի և ուշադիր է դարձել, նշանակում է, որ ինչ-որ մի բան այն չէ։ Այսպիսի վարքի պատճառն այն է, որ նրան թվում է, թե կորցնում է ձեզ։
Հեշտորեն կորցնում են ինքնատիրապետումը
Մյուս ծայրահեղությունն այն է, որ տղամարդն իրեն տարօրինակ է պահում։ Սա ևս մեկ ապացույց է, որ տղամարդը խանդում է, սակայն թաքցնում է այն։ Այս վարքի պատճառն, ամենայն հավանականությամբ, ուշադրության պակասն է։
Նա անտեսում է Ձեզ
Եթե անսպասելիորեն զուգընկերը շատ զբաղված է դառնում, ապա դա կարող է նշանակել, որ տղամարդը ձեզ անտեսում է։ Նա հույս ունի, որ այսպիսով դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում, երբ անտեսում են քեզ։
Նա մանիպուլյացիայի է ենթարկում Ձեզ
Մարդկանց մանիպուլացնելու տարբեր ձևեր կան։ Տղամարդը կփորձի «օգնել» ձեզ, որպեսզի որոշում կայացնեք, որը ապագայում կարող է բացասաբար ազդել ձեզ վրա, սակայն փոխարենը միանգամայն ձեռնտու է իրեն։