Ցանկությունս ամենաբանականն ու ամենամարդկայինն էր` մեր նվիրյալ բժիշկներին օգնելու և երախտագիտությունս հայտնելու համար:
Ցավով պետք է հայտնեմ, որ կատարվեց այն, ինչը հավանաբար սպասելի էր:
Քաղաքապետարանի ղեկավար կազմը, որոշել է կանխել բարի կամքի այս դրսևորումս. աշխատակազմից առանձնացրել է իմ անունը և չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարի գումարը:
Ի դեպ, իմ կարծիքով այս դիտավորյալ քայլն արվել է, որպեսզի արհեստականորեն ստեղծվի բարենպաստ իրավիճակ` իմ օրինակին չհետևելու և հենց իրենց պարգևավճարներից չհրաժարվելու ու գումար չփոխանցելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել