Նկարն այսօրվա է, ես չեմ նկարել: Նախատոնական եռուզեռ է Երևանի փողոցներում: Արտակարգ դրության պայմաններում, մի երկրում, որտեղ կորոնավիրուսն այլևս վերահսկողոթյունից դուրս է եկել, 12 մահ ու հազարի հասնող վարակվածներ կան, մարդիկ այսպիսի աժիոտաժի մեջ են: Բայց փոխարենը պարետը լուրջ դեմքով հրաման ա արձակել, որ սպորտով զբաղվել ու հեծանիվ քշել կարելի բնակության վայրից 500 մետր հեռավորության վրա ու առավոտյան 6-ից մինչև 10-ը: Ստեղ են ասել՝ իյա, իրո՞ք:
Հարգարժան Tigran Avinyan / Տիգրան Ավինյան, մեր սիրելի պարետ, սա ի՞նչ է: Սա արտակարգ դրությո՞ւն է ու միակ խանգարողները հեծանվորդներն ու սպորտով զբաղվողնե՞րն են:
Սիթիների դիմացի հերթերը տեսե՞լ եք: Իբր թե մարդկանց կուտակումներից խուսափելու համար սահմանափակ քանակությամբ են ներս թողնում Ձեր հրամանով: Բայց աչքը հանելու տեղը ունքն էլ հետն եք հանել․ հերթի մեջ իրար վրա ավելի լցված են, քան, եթե ներսում լինեին:
Այգիների բիսեդկեքի նարդի ու բլոտ խաղացողներին տեսե՞լ եք:
Երեկ էլ լուրեր տարածվեցին, որ քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ն է իր 60-անց աշխատակիցներին զանգել կանչել աշխատանքի:
Իսկ եթե լուրջ, ապա սա խեղկատակություն է, արտակարգ դրություն չէ: Դեռ մի բան էլ ուզում եք երկարացնե՞ք: Ինչի՞ համար: Ո՞ւմ համար: Անգամ եղած դրությունը ի վիճակի չեք վերահսկել, երկարացնում եք որ ձեր խայտառակ լինելը խորացնե՞ք:
Վստահ եմ լիքը պատասխանատու ու մտահոգ մարդիկ ևս կմիանան կոչիս․ կամ վերջ տվեք արտակարգ դրություն կոչվող կրկեսին ու մեզ էլ նյարդայնացնել կամ էլ էս ամենը մաքրեք փողոցներից:

Image may contain: one or more people, people standing and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել