https://www.armstat.am/file/article/sv_12_19a_211.pdf)։ Հավելաճը՝ 329 մլրդ դրամ կամ 650 մլն դոլար։ Ծախսերը կազմել են 1.503 և 1.623 մլրդ դրամ. հավելաճը 120 մլրդ դրամ կամ 250 մլն դոլար։ Այսպիսով, համաձայն պաշտոնական վիճակագրության 1.100 մլն դոլար թիվ գոյություն չունի։ Նույն տեսահոհովակում վարչապետն ասում է բյուջեի միջոցների տարեկան 30-35 կամ նույնիսկ 40% աճի մասին։ Նորից կատարյալ ապատեղեկատվություն։ 2 տարում բյուջեի եկամուտներն աճել են 26%-ով, իսկ ծախսերը սոսկ 8%-ով։ Գնաճն էլ չհաշված։ Եթե գնաճը հաշվի առնենք, ապա 2 տարում բյուջեի ծախսերն ավելացել սոսկ 3.5%-ով։ Միգուցե վարչապետը ոգևորված է ընթացիկ տարվա կատարողականով։ Բայց այստեղ էլ արտառոց ոչինչ չկա։ Հունվարին ստացվել է 152 մլրդ դրամ եկամուտ, որն, իհարկե, նախորդ տարվանից շատ ավելի շատ է։ Բայց փետրվարին ունեք սոսկ 90.7 մլրդ, նախորդ տարվա 91.3-ի և 2018-ի փետրվարի 90 մլրդ-ի դիմաց։ Բանն այն է, որ 2020-ի հունվարին խախտելով ԵԱՏՄ կանոնները շարունակել ենք մուտքագրել ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտներ։ Վերջ, դա էլ հատեց։ Իսկ ընդհանրապես, եթե 2018-2019թթ եկամուտներից հանում ենք ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտները (հիշեցնեմ, որ սեփական կարիքների համար նախատեսված մեքենաները ապօրինի ներմուծել ու վաճառել ենք ղազախներին) ապա 2018-2019թթ մենք ունեցել ենք պետական բյուջեի եկամուտների շատ չափավոր աճ, նույնիսկ շատ ավելի չափավոր քան ասենք 1993, 1995, 1997, 1998, 2002, 2003, 2005,2006, 2007, 2008, 2010, 2011թվականներին։ Ստվերի դեմ պայքարի մասին խոսակցություններն էլ իրականությանը չեն համապատասխանում։ Այսպես, պետական բյուջեի եկամուտներ / ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել 23.2%, մինչդեռ "թալանի" տարիներին եղել է. 1992թ՝ 36%, 1993թ՝ 23.3%, 2010՝ 23.2%, 2011՝ 24%, 2012՝ 24.4%, 2013՝ 24,2%, 2014՝ 24.3%, 2015` 23.8%, 2016` 23.8%; Դիմելով կառավարության աշխատակազմին պիտի խնդրեի նվաստիս բացատրել. ի՞նչ աղբյուրներից պետք է օգտվել ուսանողներին ՀՀ պետական բյուջեի դինամիկան բացատրելու համար։
Հարգանքներով՝ ՀԲ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/photos/a.169372179786975/2926290107428488/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել