Պարգևավճարների մասին մի բան կարելի ա հաստատ պնդել, որ նախկինները շատ ավելի էֆեկտիվ էին իրենց աշխատավարձերը ծախսում, քան ներկաները։ Ես նախարարներ, համայնքապետեր ու պատգամավորներ գիտեմ նախկինից, որ, չունենալով ոչ գրանցված, ոչ էլ չգրանցված բիզնեսներ, բազմահարկանի տներ էին կառուցում, անտառներ էին գնում Դիլիջանում ու Ծաղկաձորում, երեխեքին աստղաբաշխական գումարներով կրթության էին տալիս, տներ էին գնում Եվրոպաներում, հանքեր ու հէկեր էին գնում։ Ավելին՝ փաստորեն, դեռ գումարներ էին խնայել նեղ օրվա համար, որ ԶԼՄ-ներ ֆինանսավորեն ու էս հարցերը հանրությանը ներկայացնեն։ Ընդ որում, որպես իրական հայրենասերներ՝ պարգևավճարների մասին չէին էլ մտածում։ Իսկ ներկաներն իրենց աշխատավարձերով ոչ միայն չեն կարողանում նախկինների նման ապրել, այլև պարգևավճարներ են ուզում։

Խայտառակություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել