Armsport.am-ը գրում է․

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որչ պետք է շտապել վերսկսել ֆուտբոլային առաջնությունները, քանի դեռ աշխարհում իրավիճակը չի դառնա անվտանգ:

«Մեր հիմնական գերակայությունը, այն սկզբունքը, որի վրա հիմնված են մեր մրցումները, և որին մենք հորդորում ենք հետևել, առողջությունն է առաջին հերթին:

Ոչ մի հանդիպում, մրցաշար կամ լիգա արժանի չէ մարդկային կյանքի ռիսկին: Բոլորը դա պետք է հստակ հասկանան: Վերսկսել մրցումները, քանի դեռ իրավիճակը 100 տոկոսով անվտանգ չէ, ավելին կլինի, քան անպատասխանատվություն: Եթե հարկավոր է մի փոքր ավելի երկար սպասել, մենք դա պետք է անենք: Ավելի լավ է մի քիչ սպասել, քան ռիսկի դիմել»,- մեջբերում է Ինֆանտինոյին Goal-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել