«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական համակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե «համակարգը բոյկոտում եւ սաբոտաժ է անում», լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել:

Ավելին, փաստացի այդ գնահատականն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ուղղակի «Փաշինյանը լիարժեք չի ընկալում համակարգը, իսկ համակարգը չի հասկանում վարչապետին»։ 

Թերթի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի հնաբնակ աշխատակիցներից մեկը, չցանկանալով հրապարակել իր անունը, նշել է, որ Փաշինյանի հետ բավական բարդ է աշխատել, ապա նաեւ հավելել, թե Նիկոլ Փաշինյանը խոսում է հակահամակարգի լեզվով, որտեղ առաջնային տեղում տարերայնությունն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 10.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել