1in.am-ը գրում է.
Անցած շաբաթ Ճապոնիայում շոգերի պատճառով մահացել է 16 մարդ, իսկ հուլիսի սկզբից արևային հարվածով հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 16.6 հազար մարդ:
Նման տվյալներ է հրապարակել Ճապոնիայի հրշեջ պաշտպանության վարչությունը, որի ենթակայության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հուլիսի առաջին կեսին շոգ եղանակի պատճառով մահացել է 19 մարդ:
Համաձայն նախօրեին հրապարակված հունիսյան տվյալների՝ արևահարության պատճառով հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 4200 մարդ: Դա գրեթե կրկնակի գերազանցում է անցած տարվա հունիսյան ցուցանիշները: Հունիսին ջերմաստիճանը միջինը կազմել է 30 աստիճան:
Սակայն հուլիսն իր հետ բերեց ռեկորդային շոգեր՝ 35 աստիճանից բարձր ջերմաստիճան:
Յամանասի, Գումմա ու այլ պրեֆեկտուրաներում ջերմաստիճանը պահպանվել է մոտ 39 աստիճանի միջակայքում: