Ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, հաղորդում է Mirror-ը։
22-ամյա իրապատում շոուի աստղը Forbes-ի միլիարդատերերի ցուցակը գլխավորում է երկրորդ տարին անընդմեջ՝ դառնալով աշխարհում իր ջանքերով հաջողության հասած ամենաերիտասարդ միլիարդատերը։ Նրա կարողությունը մեկ միլիարդ դոլար է:

Քարդաշյան-Ջեներ հայտնի ընտանիքում ծնված Քայլին համառորեն աշխատել է իր սեփական բիզնես-կայսրությունը կառուցելու համար, գրում է աղյուրը։

Նա Forbes-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակում առաջին անգամ հայտնվել էր 2019 թվականի մարտին՝ 21 տարեկանում։

Քայլին դիրքերն ավելի է ամրապնդել իր կոսմետիկ բիզնեսի՝ Kyle Cosmetics-ի 51%-ը 600 մլն դոլարով Coty Inc.-ին վաճառելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել