AntiFake.am-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 9-ին, տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 8-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գիշերը՝ ժամը 03.00-ին իրենց շենքի մոտ իսպաներեն խոսող կանանց շորերով տրանսգենդերները մի տղայի էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են:
Ավելի ուշ պարզվել է, որ նշված տրանսգենդերները հանդիսանում են Կուբայի քաղաքացիներ՝ Ամաուռի Ռամիրես Տ-ն եւ Լազարո Գ-ն, որոնցից մեկը իր մոտ եղած էլեկտրաշոկով էլեկտրահարել է անհայտ անձի՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Վերջիններս ժամը 15.00-ին Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեի մոտից բերման են ենթարկվել, սակայն հրաժարվել են բացատրություններ տալուց:
Քաղաքացին AntiFake.am-ին է փոխանցել գիշերը իր նկարահանած տեսանյութը, որտեղ երևում են Երևանի փողոցում թափառող կուբացի տրանսգենդերները, որոնք էլ, ըստ երևույթին, գիշերը ժամը 3-ի սահմաններում էլեկտրահարել և թալանել են Երևանի բնակչին։
Տեսանյութը՝ ստորև։