Շատ մարդիկ, նայելով թանկարժեք առանձնատներում բնակվող աստղերի նկարները, երազում են գեղեցիկ կյանքի մասին։ Սակայն լինում է նաև այնպես, որ համաշխարհային փառքի հասնելուց հետո մարդը նախընտրում է հանգիստ և համեստ կյանք վարել։ Եվ սա է ամբողջ իմաստը. անգամ շատ գումար ունենալով՝ ընդհանրապես պարտադիր չէ դրանք աջ ու ձախ ծախսել՝ անընդհատ հաստատելով սեփական կարգավիճակը։
Ջեյք Ջիլլենհոլ
Ջեյքը նախընտրում է օգտվել հասարակական տրանսպորտից. նրան հաճախ կարելի է տեսնել մետրոյում։ Դերասանը նաև հաճախ է գնումներ անում սովորական սուպերմարկետներից։ Հոլիվուդի աղմկոտ միջոցառումների փոխարեն նա նախընտրում է զբոսնել իր շան հետ։ Նա նաև բարեգործությամբ է զբաղվում և աջակցում է քաղցկեղով հիվանդներին։
Դրյու Բերիմոր
Թեև Դրյուն մանուկ հասակում է աստղ դարձել, սակայն նա նախընտրում է հասարակ և համեստ կյանք։ Նա հագուստ է գնում սովորական խանութներից և հաճախ է առանց դիմահարդարման լուսանկարներ հրապարակում։ Դերասանուհին նաև դաստիարակում է իր երկու դուստրերին և մեծ սիրով խորհուրդներ է տալիս երիտասարդ մայրերին։ Նա նաև բարեգործությամբ է զբաղվում և մի անգամ 1 միլիոն դոլար է նվիրաբերել Աֆրիկայի սոված երեխաներին։
Կիրա Նայթլի
«Օսկարի» երկակի դափնեկրից կարելի է տնտեսում սովորել. Կիրան ամսական ծախսվող գումարի վրա սահմանափակումներ է դրել։ Եթե նրան հարկավոր է գերազանցել սահմանված գումարի չափսը, ապա նա նախ և առաջ մտածում է, թե արդյոք անհրաժեշտ է դա իրեն։ Նա նաև մեծ սիրով օգնում է ուրիշներին և մի քանի տարի առաջ մեկնել է Հարավային Սուդան՝ բարեգործական նպատակներով։
Ռասել Քրոու
Դերասանը մեծ տանն ապրելու ձգտում չունի։ Նրան բավականացնում է Ավստրալիայի իր ռանչոն։ Քրոուն սիրում է իր հին ամենագնացը և անտարբեր է նոր մեքենաների հանդեպ։ Նա նաև մեծ սիրով օգնության է հասնում ուրիշներին։
Ռիզ Ուիզերսփուն
Դերասանուհին գնում է միայն ամենապահանջված բաները։ Նա նաև Avon բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչն է և հադես է գալիս կրծքի քաղցկեցի պրոֆիլակտիկայի համար։
Ջոնիֆեր Լոուրենս
Հաջողությունը դերասանուհու մոտ գլխապտույտ չի առաջացրել։ Նա վարում է համեստ մեքենա, սիրում է տոնավաճառներ և զեղչեր։ Լոուրենսը չի սիրում աղկոտ հավաքույթներ, նա նախընտրում է տնային պայմաններում համեղ սնունդ և ֆիլմերի դիտում։ Նա ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ։