Shantnews.am-ը գրում է․
Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ռուսաստանը փակել է օդային սահմանը, և թռիչքներ դեպի այլ երկրներ չեն իրականացվում:
Մինչ օրս հնարավոր է եղել հատուկ ՀՀ քաղաքացիների համար մի քանի թռիչք կազմակերպել և շատերին Հայաստան տեղափոխել: Ոչ բոլորին է, սակայն, հաջողվել վերադառնալ: Չնայած ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջարկներին՝ տեղափոխվել հյուրանոց, անորոշ իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներից շատերը օդանավակայանում են գիշերում՝ հերթական թռիչքի համար տոմս գնելու հնարավորության սպասումով: Մեր հայրենակիցներից մեկը Մոսկվայից հատուկ SHANTNEWS-ի համար տեղեկություններ է հաղորդում:
Ի դեպ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ օդանավակայանում գտնվող քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։
Դեսպանատունն այդ ցուցակը ներկայացնելու է համապատասխան ավիաընկերությանը ևս մեկ չվերթ կազմակերպվելու դեպքում։ Ըստ դեսպանատան հայտարարության՝ թռիչքի թույլտվության պարագայում այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր։
Մանրամասները՝ տեսանյութում: