Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին ծրագրում է իր առաջնեկին անվանակոչել իր հանգուցյալ տատի՝ Էնն Փերլ Հադսոնի պատվին, գրում է Daily Mail-ը։
«Քեթին պատրաստվում է երեխային Փերլ, Հադսոն կամ Էնն անվանակոչել։ Հենց նրա տատն է Քեթիին դարձրել այն կինը և մարտիկը, որն այսօր կա», - հայտնել են երգչուհուն մոտ աղբյուրները։
Քեթին Էնն Փերլ Հադսոնի մահվան մասին հայտարարել էր մարտի 9-ին։
Երգչուհին մարտի 5-ին թողարկել էր Never Worn White երգի տեսահոլովակը, որտեղ նրա կրած կիսաթափանցիկ զգեստը թույլ էր տալիս տեսնել վերջինիս զգալի կլորացած որովայնը․ տեսահոլովակի հրապարակումից հետո երգչուհին հաստատել էր իր հղիությունը և նկատել, որ ստիպված է եղել երկար գաղտնի պահել իր հղիության փաստը։
Անցյալ շաբաթ Փերին իր երկրպագուներին բացահայտել էր իր և դերասան Օռլանդո Բլումի երեխայի սեռը՝ հայտնելով, որ դուստր են ունենալու: