Գեղեցկության արդյունաբերության մասնագետների կողմից ստեղծված ամենաբազմազան միջոցների թվում առանձնահատուկ տեղ են գրավում շրթունքների համար նախատեսված ուրվագծային մատիտները։ Գոյություն ունեն դրանց հարյուրավոր երանգներ՝ թափանցիկներից, որոնք կանխում են փայլի լղոզվելը, մինչև վառ՝ շրթներիկի գույնի հետ համապատասխանող կամ ներդաշնակող։ Դրանք հենց այնպես չէ, որ ստեղծվել են։
Շրթունքների ազդեցիկ, հստակ ուրվագիծը բորբոքում է երևակայությունը և իրեն է ձգում հիացական հայացքները։ Սակայն շատ կանանց մոտ բնական ուրվագծերն անհարթ են և ոչ հստակ, իսկ տարիքի հետ իրավիճակն ավելի է վատանում։
Մատիտով շուրթերի ճիշտ ուրվագծումը բոլորովին էլ բարդ գործ չէ։
Սկզբում ողջ դեմքին քսեք (այդ թվում՝ շրթունքներին) դիմահարդարման համար նախատեսված հիմք կամ տոնային կրեմ։
Անհրաժեշտ երանգի ուրվագծային մատիտը տաքացրեք ափերի մեջ և ընդգծեք վերին շրթունքի V-աձև գիծը։
Այնուհետև կարելի է շարժվել հետևյալ երկու եղանակով՝ երկարացնել գիծը մինչև անկյունները և անցնել ներքևի շրթունքին՝ շարժվելով ծայրից դեպի կենտրոն (ինչպես նշված է ներքևի նկարում), կամ ընդգծել ներքևի շրթունքի միջնամասը, իսկ անկյունները ներկել վերջում։

Այստեղ ամեն ինչ ճաշակից է կախված, սակայն սկսնակների համար երկրորդ տարբերակն ավելի դյուրին է։ Եթե գծերը ոչ մի կերպ հավասար չեն ստացվում, կարելի է դրանց ուղղությունը նախապես նշել կետիկներով։
Պատրաստի ուրվագիծը ոչ մեծ վրձնով ուղղորդեք դեպի կենտրոն, ինչը հարդարմանը բնականություն կհաղորդի և կմեծացնի շրթներկի կայունությունը։
Քսեք նույն երանգի կամ մատիտից մեկ տոն ցածր գույնի շրթներկ կամ փայլ։
Այս միջոցով հարմար է ուղղել և ընդգծել եղած ձևը, սակայն չստեղծել նորը։ Եթե ցանկանում եք ուռուցիկություն հաղորդել, ներքևի շրթունքի մեջտեղն ավելի բաց արեք, իսկ անկյունները՝ ընդհակառակը, ակնառու դարձրեք։
Այս միջոցով հարմար է ուղղել և ընդգծել եղած ձևը, սակայն չստեղծել նորը։ Եթե ցանկանում եք ուռուցիկություն հաղորդել, ներքևի շրթունքի մեջտեղն ավելի բաց արեք, իսկ անկյունները՝ ընդհակառակը, ակնառու դարձրեք։
Ծավալի փոքրացման համար նախևառաջ շրթունքները շրջագծեք մարմնագույն մատիտով և այն հարթեցրեք։
Ինչ վերաբերում է շրթներկի քսելուն, ապա ամենահարմարն այն հատուկ վրձնի միջոցով քսելն է՝ մի փոքր անցնելով դեպի ներքևի շրթունքի լորձաթաղանթի վրա, հակառակ դեպքում խոսելիս այն էապես տարբերվելու է գույնով՝ ստեղծելով տհաճ տպավորություն։

Նյութի աղբյուր՝ http://armday.am/post/112268/inchpes-o-ghghel-shrto-nqneri-dz-y-dardznel-aveli-gravich
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել