Աստղե՞ր, թե՞ հասարակ մարդիկ. Կուպիդոնի համար միևնույն է, թե դուք ով եք, ինչպիսի բանկային հաշվեհամար ունեք և որքան հետևորդ ունեք Ինստագրամում։ Անգամ համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ են տառապում անպատասխան սիրուց։
Արիանա Գրանդե
Դժվար է հավատալ, որ դեռահաս տարիքում Արիանան մինչև ականջների ծայրը սիրահարված է եղել դերասան Ջիմ Քերիին։ Եվ որքան բարդ է եղել զգացմունքները զսպելը, երբ նա առաջին անգամ հանդիպել է նրան։ 2014 թվականին Ջիմը հանդիպման ժամանակ համբուրում է Արիանայի ձեռքը։ Վերջինս չի կարողանում զսպել իր արցունքները։
Հելեն Միրեն
Անգամ լինելով ամուսնացած՝ դերասանուհին երբեք չի թաքցրել իր զգացմունքները։ Դերասանուհին խելքահան է լինում Վին Դիելի համար և բացահայտ խոսում է դրա մասին։
Նիկոլ Քիդման
Դերասանուհու ինքնասիրությանը հարվածել է Ջիմ Ֆելոնը։ Նրա շոուն նայում են միլիոնավոր մարդիկ, իսկ որպես հյուր եկել են բոլոր հայտնի աստղերը։ 2015 թվականին Նիկոլը նույնպես հայտնվեց Ֆելոնի սրահում և խոստովանեց, որ համակրում է նրան։ Սակայն ջերմ խոսքերին ի պատասխան՝ միայն լռություն հետևեց։ Ավելի ուշ Նիկոլը պատմել է, որ այդ պահին ինքը մտածել է, որ Ջիմին կամ համասեռմոլ է, կամ էլ չի համակրում դերասանուհուն։
Էմմա Ուոթսոն
Բոլորի կողմից սիրված Հերմիոնան նույնպես հայտնվել է սիրային, բայց անպատասխան ցանցի մեջ։ Նրա ոգեշնչման առարկան դարձել է «Հարրի Փոթեր» ֆիլմի դերասաններից Թոմ Ֆելտոնը։ Դերասանը մարմնավորել է Դրակո Մալֆոյին։ Իմիջիայլոց, Թոմը ոչ միայն Էմմայի սիրելին էր, այլ նաև նրա առաջին սերը, որը հաստատ հիշվելու է մինչև կյանքի վերջ։
Ջենիֆեր Լոուրենս
Դերասանուհին զգացմունքներ ունի դերասան Տիմոտի Շալամի նկատմամբ։ Դերասանը Ջենիից փոքր է 6 տարով։ Թեև տարիքային տարբերությունն այդքան էլ մեծ չէ, սակայն Լոուրենսը ցանկանում է իր կողքին տեսնել հասուն և լուրջ տղամարդու։ Այդ պատճառով նա նշել է, որ սպասելու է մինչև Տիմոտին դառնա 30 տարեկան։