Բաց նամակով ուզում եմ դիմել 《Նվիրյալները》 հաղորդման կազմակերպիչներին։ Բոլոր նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես կապ հաստատել նրանց հետ, խնդրում եմ օգնեք, որ խոսքս տեղ հասնի։ Ինձ ընդհանրապես շատ հետաքրքիր է, թե դուք ինչ մեթոդաբանությամբ եք ընտրում հաղորդման հերոսներին։ Նախօրոք ասեմ, որ իմ այս գրառմամբ ես չեմ ուզում վիրավորել կամ թերագնահատել որևէ մեկին, բոլոր նրանք, ովքեր ծառայություն են մատուցել հայրենիքին, ինձ համար արդեն վեհ են։ Բայց եկեք համաձայնվեք, որ կան այնպիսիք, որոնք (համեստ արտահայտվեմ )《մի փոքր》 ավելի արած ունեն մեզ բոլորիցս։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Արցախի հանրապետության ռազմական էլիտայում դժվար թե գտնվի մեկը, որ չհամաձայնվի ինձ հետ... և ընդհանրապես, Արցախում իմ խորին համոզմամբ քչերը իրավունք ունեն համեմատվելու նրա հետ, այդ առումով իհարկե։
Չեմ կարողանում ձեզ հասկանալ, դուք չե՞ք ուզում, որ պատմությունը հիշի նման մարդկանց...
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՎԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝ ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴ 《ЦОР-ին ՍԱՇԿԱ》֊ն, նա, ով չհնազանդվելով իր ծնողներին, տնից փախնելով 16 տարեկան հասակում, միացավ Արցախյան ազատագրական պայքարին. կերտելով 1000 ֊ավոր սխրանքներ՝ արժանացել է ՀՀ 《Մարտական Խաչ 》 1֊ին աստիճանի, ԱՀ 《Մարտական Խաչ 》 1֊ին աստիճանի ու մի շարք այլ պատվավոր շքանշանների։ Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ 《Մարտական Խաչ 》 1֊ին աստիճանի շքանշանի արժանացել է առաջին տասնյակում։ Մասնակցել է գրեթե բոլոր ուղղություններով մղված գրեթե բոլոր ռազմական գործողություններին։ Այսօր նա հանդիսանում է 《 Արցախի ազատամարտիկների միության》Ստեփանակերտ քաղաքի համայնքային վարչության նախագահ՝ միաժամանակ գլխավորելով միությանը կից կամավորների գումարտակը, ինչը նշանակում է, որ առ այսօր յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը... Եղբա՛յրս, անսահման հպարտ եմ, որ հանձին քեզ ունեմ հերոս ընկեր ու հրամանատար... Փա՛ռք մեր բոլոր հերոսներին.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել