«Երբ դժվարանում ես անձամբ խնդիրը լուծել, ուշադիր հետևիր, թե այն ինչպես են փորձում լուծել ուրիշները, սկսիր նրանց խորհուրդներ տալ, այդքան էլ է հերիք, որպեսզի մարդիկ մտածեն, որ դու ամեն ինչ անում ես, որ այն լուծվի…»:/Ուինսթոն Չերչիլ/
Հարգելի ընթերցողներ` կապված Մոսկվայում տեղի ունեցած ողբերգության հետ, այս երկու օրվա ընթացում, մենք բոլորս համոզվեցինք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում արտագաղթը: Այսինքն՝ կարելի է ասել, վերջապես հանեցինք մեր գունավոր ակնոցները և սկսեցինք սև և սպիտակ գույներով նայել այդ երևույթին: Այսօր արտագաղթի մասին խոսում են բոլորը` իշխանությունները, ընդդիմադիրները, լրագրողները, մշակույթի գործիչները և վերջապես սովորական մարդիկ: Խոսում ենք առավոտից իրիկուն առանց դադարի, բայց ինչպես առևտրականներն են սովոր ասել`-«խոսում ենք, բայց մեջն ի՞նչ կա»:
Խոսում ենք, բայց արտագաղթը շարունակվում է, խոսում ենք, բայց այն օր օրի աճում է, խոսում ենք, բայց մարդիկ այդ խոսակցությունների հանդեպ արդեն շատ անտարբեր են դարձել: Մի խոսքով կարելի է ասել արտագաղթ երևույթը չի հաղթահարվում: Այն, որ կառավարության ներկայացուցիչները, համենայնդեպս հիմա իրենց ուժերի սահմաններում փորձում են անել ամեն ինչ, որ այն կանգ առնի: Ես ավելի քան համոզված եմ, քանզի արտագաղթի աճող տեմպերը կասկածի տակ կդնի նրանց գործունեության էֆեկտիվությունը: Այստեղ հարցն այլ է, ֆիզիկապես, թեորիտակապես, կամ ընդհանրապես ի վիճակի են արդյոք նրանք կանգնեցնել այս մղձավանջը, թե՝ ոչ…:
Շատ մասնագետների կարծիքով, եթե մեր պետական այրերը այս պրոցեսը անհապաղ չկանգնացնեն, ապա այն կարող է դառնալ վերջնականապես անկառավարելի և արտագաղթողների թիվը սկսի աճել երկրաչափական պրոգրեսիայով:
Հ.Գ Այս խնդիրը անհապաղ պետք է լուծում ստանա, թեկուզ դրա համար անհրաժեշտ լինի երկրում հայտարարել արտակարգ իրավիճակ: Այս հարցի լուծումը թողնելով ինքնահոսի վիճակում, մենք դատապարտված են պարտության բոլոր ուղղություններով…: Այսօր իմիտացիաներ անելու ժամանակը չէ և դա վերաբերվում է բոլորիս, պետք է անհապաղ գործել:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=23976
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել