Panorama.am-ը գրում է․

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է լուծարել կառավարությունը, եթե հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին չլուծվի անձնական պաշտպանիչ սարքավորումների առկայության խնդիրը»,- ինչպես գրում է Լենտա.ռու-ն,  այդ մասին հայտնել է BelTA- ն:

«Ես Վարչապետին և կառավարությունը նախազգուշացրել եմ, որ եթե պատասխանատու մարդիկ շաբաթվա վերջում  ինձ ասեն, որ ինչ-որ բան պակասում է դեղատներում, խանութներում կամ հիվանդանոցներում՝ հատկապես բժիշկներին պաշտպանելու համար, կառավարություն չի լինի: Մյուսները կաշխատեն »,-ասել Լուկաշենկոն՝ լսելով համաճարակին դիմակայելու առողջապահության համակարգի պատրաստակամության մասին զեկույցը:
Նա կառավարությանը հանձնարարել է առաջիկա օրերին լուծել անձնական պաշտպանիչ սարքավորումների պակասը: «Խայտառակություն է, որ մենք չենք կարող ինչ-որ բան անել: Մենք չենք կարող կարել այդ դիմակները բնակչության համար: Մարդիկ քայլում են շարֆերով փակվելով դեմքերը, բայց մենք իսկապե՞ս ի վիճակի չենք դիմակ կարել».- հարցրել է պետության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել