Կատուները մարդկանց հետ միասին պահպանում են Էրմիտաժի թանգարանը XVIII դարից ի վեր: Փափուկ «աշխատակիցները» պաշտոնապես հայտնվել են թանգարանում Ելիզավետա Պետրովնա կայսրուհու օրոք : Ի դեպ, ամեն կատու չէ, որ կարող էր հայտնվել այնտեղ. կայսրուհին պաշտոնական հայտարարություն տարածեց. «Պալատ ենք հրավիրում կատուների, որոնք կարողանում են մկներ որսալ և պարտադիր պետք է կաստրացիայի ենթարկված լինեն» : Կատուների հիմնական առաջադրանքը պետք է լիներ մկներին ու առնետներին որսալը, որոնք նախկինում անհամար էին : «Ընտրված» կատուներին թույլ էին տալիս ապրել պետության գլխավոր գեղարվեստական թանգարանի նկուղում :

Քանի՞ կատու կա այսօր Էրմիտաժում

Այսօր ևս կատուները շարունակում են ապրել նկուղում, սակայն այժմ կանխարգելիչ գործառույթ են իրականացնում, այսինքն՝ նախազգուշացնում են հաստատությունում կրծողների առկայության մասին : Նկուղում ապրում է մոտ 70 կատու, և նրանց քանակություն ո՛չ ավելանում է, ո՛չ պակասում :

Ո՞վ է խնամում կատուներին

Կատուներին խնամում ու կերակրում են Էրմիտաժի մշտական կամավորները: 70 կենդանու համար սնունդ գնում են՝ ներքին բյուջեի միջոցներն օգտագործելով : Սկզբում նրանց համար սնունդ հավաքում էին թանգարանի աշխաակիցները, իսկ այսօր օգնել ցանկացողների թիվը մեծացել է, և կամավոր կերպով ևս միջոցներ են հավաքվում :

Ամեն շաբաթ կենդանիներին ստուգելու համար թանգարան է այցելում անասնաբույժը : Նա մշակում է կատուների մորթին, անհրաժեշտ դեղամիջոցներ տալիս նրանց :

Յուրաքանչյուր կատու ունի իր կեղծանունը, անկրկնելի բնավորությունն ու նախասիրությունները :

Յուրաքանչյուր տարվա մայիսի վերջին թանգարանում անցկացվում է «Էրմիտաժյան կատվի օր» : Այդ ժամանակ այցելուները հնարավորություն են ստանում անվճար մուտք գործելու «Կատվի տուն» և կատուների հետ ծանոթանալու, լուսանկարվելու :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել