Ինչո՞վ են այդքան տարբերվում 1995-2010 թվականներին ծնված մարդիկ ավելի ավագ սերնդից։

1․ Նրանք չեն հիշում՝ ինչպիսին է կյանքը առանց համացանցի

Z սերնդի ներկայացուցիչներն առաջին իսկական «թվային բնիկներն» են: Մանկուց ի վեր նրանք ծանոթ են ինտերնետին, սոցիալական ցանցերին, սելֆիներին և Wi-Fi-ին: Նրանք սովոր են խոսել տեսազանգերի միջոցով և նրանք առաջին խաղերը յուրացրել են իրենց ծնողների հեռախոսով:

Մեծանալով նման պայմաններում՝ նրանք գիտեն, թե ինչպես կարելի է հեշտությամբ հավաքել և կրկնակի ստուգել տեղեկատվությունը բազմաթիվ աղբյուրներից: Նրանց համար տեխնոլոգիան առօրյա կյանքի անբաժանելի մասն է, և առցանց՛ և օֆլայն փորձի միջև չկա հստակ սահման:

2․ Նրանք արագ են շեղվում

Այս սերնդի ներկայացուցիչները սովոր են ապրել մշտական
թարմացումների, ծանուցումների և նորությունների շարունակական հոսքի աշխարհում: Այո, նրանք ավելի արագ են մշակում տեղեկատվությունը, բայց նաև ավելի արագ են շեղվում: Չնայած գիտնականները հերքել են հանրաճանաչ առասպելը, որ ժամանակակից մարդիկ կարող են կենտրոնանալ ընդամենը 8 վայրկյան։ Z սերնդի ներկայացուցիչների համար կարող է իսկապես ավելի դժվար լինել ինչ-որ բանի վրա երկար կենտրոնանալը։

Բայց Z սերնդի ներկայացուցիչները շատ բազմաֆունկցիոնալ են։ Նրանք կարող են միաժամանակ աշխատել համակարգչով, հեռախոսով կամ պլանշետով, տեղեկատվություն որոնել և նոթատետրում գրառումներ կատարել: Կամ տնային աշխատանքը կատարել նոութբուքում՝ նստած հեռուստացույցի դիմաց և ընկերոջ հետ FaceTime-ով զրուցելով։ Նախորդ սերունդներն այս առումով չեն կարող մրցել նրանց հետ։

3․ Նրանց համար հեշտ է սովորել առցանց

Այս սերնդի ներկայացուցիչները կարծում են, որ պարտադիր չէ ուսուցիչ հրավիրել՝ ինչ-որ բան սովորելու համար, քանի որ YouTube-ում հնարավոր է ամեն ինչ սովորել: Նրանք սովորում են առցանց դասընթացների, պոդքաստների և DIY տեսանյութերի միջոցով: Նրանց համար ավելի հեշտ է կլանել տեղեկատվությունը թվային աղբյուրներից, քան դասագրքերից:

4․ Նրանք ուզում են ձեռներեց դառնալ

Girls With Impact ոչ առևտրային կազմակերպություն, ուսումնասիրել է 13-22 տարեկան երիտասարդների հետաքրքրություններն ու հեռանկարները: Պարզվել է, թե ինչ է Z սերնդի մտքում։ Ապագայում այս տարիքի մարդկանց 44%-ը իրեն տեսնում է սեփական ընկերության ղեկավարի դերում: 60%-ը նշել է, որ ցանկանում են անձամբ ստեղծել նորարարական ինչ-որ բան: Իսկ հարցվածների գրեթե 30%-ը կարծում է, որ իրենց բիզնեսի կամ արտադրանքի գործարկումը ինքանվստահություն ձեռք բերելու լավագույն միջոցն է։

5․ Նրանք ավելի լայն են ընկալում իրենց ինքնությունը

Այս սերդնի ներկայացուցիչները չեն պիտակավորում իրենց։ Նրանք փորձում են ինքնուրույն լինել տարբեր եղանակներով և միևնույն ժամանակ առնչվում են մի քանի խմբերի, օրինակ՝ էթնիկ: Իսկ նշանները, որոնք ավանդական են (սեռը, սեռական կողմնորոշումը, ռասայական պատկանելությունը) այս սերնդում ավելի ու ավելի են վերանայվում և մեկնաբանվում նորովի:

6. Նրանք այլ վերաբերմունք ունեն սպառողականության նկատմամբ

Համաձայն միջազգային խորհրդատվական ընկերության՝ McKinsey-ի, Z սերնդի համար սպառումը ինչ-որ բանի մատչելիությունն է, բայց դրան պարտադիր չէ տիրապետել: Այս վերաբերմունքը աստիճանաբար տարածվում է նախորդ սերունդների վրա: Ծառայությունների անսահմանափակ մուտքը (մեքենայի փոխանակում, վիդեո և աուդիո հոսք, բաժանորդագրման ծառայություններ) դառնում է արժեք: Ապրանքները վերածվում են ծառայությունների, իսկ ծառայությունները միավորում են շատ օգտվողների:

Սպառումը դառնում է ինքնադրսևորման միջոց: Ի տարբերություն նախորդ սերունդների, ում համար կարևոր էր որոշակի ապրանքանիշեր գնելը որոշակի խմբում տեղավորելու համար, այս սերնդի ներկայացուցիչները ավելի շատ կարևորում են անհատականացումը: Նրանք պատրաստ են վճարել այն ամենի համար, ինչն ընդգծում է նրանց անհատականությունը:

Բացի այդ, նոր սերնդի համար կարևոր է, որ ապրանքանիշը բարոյական և էկոլոգիապես մաքուր լինի: Centennials-ը կարծում է, որ ընկերության գործողությունները պետք է համահունչ լինեն նրա իդեալներին: Ավելին, սա վերաբերում է արտադրողներին, մատակարարներին և կազմակերպության բոլոր գործընկերներին:

7․ Նրանք պատրաստվում են փոխել աշխարհը

Այս սերնդի ներկայացուցիչները տեղյակ են աշխարհում տագնապալի իրավիճակի և մեր ժամանակների գլոբալ խնդիրների մասին: Նրանք ակտիվորեն կողմ են հասարակության փոփոխություններին և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ:

Ըստ Girls With Impact-ի՝ հարցվածների գրեթե երկու երրորդը ցանկանում է ազդել այն հարցի վրա, որի մասին իրենք մտածում են: Առաջին հերթին դա էկոլոգիան, մարդու իրավունքները, աղքատության կրճատումը և հավասարությունն է: Ավելին, քչերն են պատրաստվում դառնալ քաղաքական գործիչ՝ նպատակին հասնելու համար (ընդամենը 4%): Բայց 60%-ը ցանկանում է անձամբ ստեղծել նորարարություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել