Քիմ Քարդաշյանն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, միավորվել են օծանելիք ստեղծելու համար։ Դա KKW x Kris-ի առաջին համագործակցությունն է, գրում է Harper’s Bazaar-ը։
Օծանելիքի թողարկումը նվիրված է ԱՄՆ-ում մայրության օրվան, որն այս տարի նշվելու է մայիսի 10-ին։
«Մենք օծանելիքի վաճառքից հասույթի 20 տոկոսը կնվիրաբերենք աջակցությանն այն ընտանիքներին, որոնց առնչվել է համաճարակային ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Բոլոր միջոցները կուղղենք ամերիկյան Blessings in a Backpack բարեգործական կազմակերպությանը»,- Instagram-ի իր էջում հայտնել է Քիմը։ Օծանելիքը հնարավոր է ձեռք բերել KKW Fragrance կայքում։
Նյութի աղբյուր՝ https://blog.168.am/blog/271351.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել