Հարավային Աֆրիկայում հայտնի քաղաքական գործիչներից մեկին սովորական դագաղի փոխարեն հուղարկավորել են իր սիրած մեքենայի՝ Mercedes լիմուզինի մեջ:
Ինչպես նշում է odditycentral.com-ը, դա արվել է հանգուցյալի՝ Տշեկեդե Բուֆտոն Պիտսոյի կամքի համաձայն:
Հատկանշական է, որ Միացյալ ժողովրդավարական շարժում կուսակցության առաջնորդը ժամանակին մի քանի Mercedes մեքենա է ունեցել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով բոլորը վաճառել է:
Որոշ ժամանակ անց նրան հաջողվել է օգտագործված E500 լիմուզին գնել: Եվ չնայած, որ մեքենան անսարք էր, ու այն հնարավոր չէր վարել, սակայն քաղաքական գործիչը մեծ բավականություն էր ստանում պարզապես դրա սրահում նստելով ու երաժշտություն լսելով: Նա խոստովանել էր, որ դա աշխարհում իր ամենասիրելի զբաղմունքն է, ուստի ընտանիքին պատգամել էր մահից հետո իրեն մեքենայի մԵջ հուղարկավորել: