Բժիշկները զգուշացնում են, որ չափազանց շատ ջուր խմելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, գրում է Business Insider-ը։
Նշվում է, որ մարդու երիկամները ունակ են ժամում միայն 800-1000 միլիլիտր ջուր վերամշակելու։ Եթե այդ քանակը ավելանում է, օրգանիզմում նատրիումի բալանսը խախտվում է։ Երիկամային խնդիր ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն, չչարաշահեն ջուրը։
Չափազանց շատ ջրի օգտագործումը խախտում է նաեւ արյան ճնշման կարգավորումը, ինչը կարող է բերել ուղեղի ֆունկցիաների խախտման, կոմայի եւ անգամ մահվան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել