Խոյ
Այս նշանի ներկայացուցիչները մայիսին ահռելի փոփոխությունների շեմին կհայտնվեն։ Նրանք առաջընթաց կգրանցեն աշխատավայրում և կբազմապատկեն իրենց ունեցվածքը։ Համաշխարհային ճգնաժամը զգալիորեն կազդի Խոյերի վրա։ Միայն այն Խոյերը հաջողության կհասնեն, որոնք կկարողանան առանձին աշխատել։ Փոխարենը նրանք շատ ազատ ժամանակ կունենան և այդ ժամանակը կնվիրեն իրենց հարազատներին։
Այծեղջյուր
Այս նշանի ներկայացուցիչների համար մայիսը կդառնա ինքնահաստատման և փոփոխությունների ժամանակահատված։ Այծեղջյուրները ֆինանսական հաջողութուններ կունենան։ Այս ամիս նրանց որոշ գործեր կմնան անավարտ։ Փոխարենը նրանց ընտանիքում հարմոնիա և խաղաղություն կհաստատվի։ Մայիսին այս նշանի ներկայացուցիչները կկարողանան կայունացնել իրենց ֆինանսական վիճակը և երջանիկ կդառնան։
Խեցգետին
Այս նշանի ներկայացուցիչները մի քիչ տխուր են։ Պատճառը ինքնամեկուսացումը և կորոնավիրուսն են։ Սակայն որոշ Խեցգետիններ, եթե կարողանան հեռակա աշխատել, ապա հաջողությունների կհասնեն։ Մնացած ներկայացուցիչները պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն ընտանիքին և կենցաղային խնդիրներին։ Մայիսին ամեն ինչ արմատապես կփոխվի։ Այդ ամիսը արդյունավետ կլինի հատկապես Խեցգետինների համար։ Կյանքի տարբեր ոլորտներում նրանք հաջողություններ կգրանցեն։Որոշ ներկայացուցիչներ ստիպված կփոխեն իրենց բնակության վայրը կամ աշխատանքը։ Սակայն այդ փոփոխությունները կունենան դրական հետևանքներ։