Ծիլերը կենդանի ֆերմենտներ են, որոնք կարող են շատ հիվանդություններից բուժել և երիտասարդացնել մարմինը, ազատել ավելորդ քաշից և լավացնել օրգանիզմի ընդհանուր վիճակը:
Ցորենի, կտավատի, գարու, առվույտի, մանանեխի, դդմի, արևածաղկի, աղվեսագու, սիսեռի ծլած հատիկներն առավելագույն կենսական էներգիա ունեն, օրգանիզմին ակտիվություն են տալիս:
Ներկայացնում ենք հին առողջացնող միջոց՝ երկարակեցության գաղտնի բաղադրատոմս:
- Վիտամինային բում
Ծլած հատիկները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, միկրոտարրեր, անփոխարինելի ամինաթթուներ:
2. Երիտասարդության աղբյուր
Հատիկների ծիլերն օգնում են պահպանել և երկարացնել երիտասարդությունը հակաօքսիդանտների մեծ քանակի շնորհիվ: Դրանք ոչ միայն մարդուն երիտասարդացնում են արտաքուստ, այլև ներքին բոլոր օրգաններին օգնում են լիարժեք գործել:
3. Կայուն իմունիտետ
Ծլած հատիկներում պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերը լավացնում են իմունային համակարգի աշխատանքը:
4. Նյարդային համակարգ
Այդպիսի սնունդն օգնում է կարգավորել հուզական ֆոնը: Մեղմանում են ընկճախտի և տագնապային վիճակները, նորմալանում է տրամադրությունը, ավելանում է դիմադրությունը սթրեսներին:
5. Ինտիմ առողջություն
Տղամարդկանց պոտենցիան լավանում է, նոմալանում է կանանց դաշտանային ցիկլը և հորմոնալ հավասարակշռությունը: Վերանում է մաստոպաթիան:
6. Ամուր անոթներ
Կենդանի սննդի օգտագործումը նորմալացնում է ճնշումը, նվազեցնում է մետեոկախվածությունը:
7. Հրաշալի տեսողություն
Նույնիսկ արտահայտված կարճատեսության դեպքում ծիլերում պարունակվող նյութերն օգնում են զգալիորեն լավացնել տեսողությունը:
8. Գեղեցկություն
Հավերժ երիտասարդ Լիզ Թեյլորը և գրավիչ Ջեյն Ֆոնդան իրենց սննդակարգում մեծ տեղ հատկացրին երիտասարդ ծիլերի նուրբ կանաչուն:
Նրանց օրինակին հետևեցին թոփ-մոդելներ՝ դեմքի լավ գույն, սպիտակ ատամներ, առաձգական մաշկ, փայլուն մազեր ունենալու համար:
9. Քաշի նվազում
Նախաճաշին ծլած հատիկներ օգտագործիր: Դրանք օրգանիզմը կհագեցնեն բոլոր անհրաժեշտ նյութերով, էներգիա կտան, կնվազեցնեն ախորժակը:
10. Առույգություն և ուժ
Պարբերաբար ծլած հատիկեղեն օգտագործողները մեծ էներգիա են ունենում:
Ծլած սերմերով դիետան էժան է: 1 կգ չոր սերմերից ստացվում է 2 կգ «պատրաստի» սնունդ (ջուր կլանելու արդյունքում):
Ծլած հատիկներն ավելի լավ է՝ առանց ջերմային մշակման օգտագործել: