Կենսակերպի փոփոխության հետ կապված մեզանից շատերը հոդացավեր են սկսում ունենալ 25 տարեկանից սկսած:
Հոդացավերը կարող են առաջանալ կոտրվածքներից, վնասվածքներից, ծանր աշխատանքից, ինչպես նաև այլ գործոններից կախված:
Եթե ցանկանում եք ազատվել հոդացավերից առանց դեղամիջոցների, ապա դրա համար կա հատուկ միջոց:
Դա տնական քսուքի բաղադրատոմս է՝ վերցված հին բժշկական գրքերից:
Քսուքի պատրաստումը պահանջում է շատ քիչ բաղադրիչներ, և գործընթացը նույնպես շատ հեշտ է:
Բաղադրիչներ
- Մեղր – 2 ճ/գ
- Տաք մանանեխ – 1 թ/գ
- Ծովի աղ – 1/2 թ/գ.
- Սոդա – 1 ճ/գ
Պատրաստումը և կիրառումը
1. Վերցնել 2 ճ/գ մեղր և ավելացնել 1 թ/գ սոդա:
2. Օգտագործել փայտե գդալ՝ բաղադրիչները խառնելու համար, և ավելացնել 1 թ/գ տաք մանանեխ:
3. Վերջում ավելացնել 1/2 թ/գ ծովի աղ և լավ խառնել բոլոր բաղադրիչները՝ միասեռ զանգված ստանալու համար:
4. Պատրաստած զանգվածը քսել ցավող տեղերին և փաթաթել թաղանթով:
5. Լավ ֆիքսել:
6. Թողնել քսուքը մարմնի վրա 2 ժամից ոչ պակաս:
7. Կարելի է օգտագործել գիշերային կիրառման համար:
8. Առավոտյան լվանալ տաք ջրով:
Օգտագործել ամեն գիշեր, 2 շաբաթվա ընթացքում: