Factor.am-ը գրում է․
Ռուսաստանում սկսվել են կորոնավիրուսի բուժման համար նախատեսված «Մեֆլոխին», «Հիդրոքսիքլորոխին» և «Կոլիդավիր» դեղամիջոցների համեմատական կլինիկական փորձարկումները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաշնային բժշկակենսաբանական գործակալության մամուլի ծառայությունը:
Թեստերը փորձարկվելու են Բուռնազյանի անվան Դաշնային բժշկական կենսաֆիզիկայի ինստիտուտում, COVID-19-ի ախտորոշմամբ պացիենտների գրավոր համաձայնությամբ:
Գարնան սկզբին, հիշեցնենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը համաճարակ հայտարարեց: Աշխարհում արդեն վիրուսով վարակված ավելի քան 1.2 մլն մարդ կա:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/238554.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել