Հիմա էլ կառավարությունն ա պաշտոնական պարզաբանում տարածել, թե վարչապետը խոսում էր ԲԱՑԱՌԱՊԵՍ բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ու թե բա՝ որոշ օգտատերեր մանիպուլյացիա են անում։ Ու էլի չկա ոչ մի խոսք այն մասին, թե որ հարցին պատասխանելիս էր այդ մասին խոսում վարչապետը։ Իսկ հարցը, ինչպես հայտնի է, ԱՌՀԱՍԱՐԱԿ պարգևավճարների մասին էր, բոլորի մասին, որոնց մեջ կան մի շարք աղմկահարույց թվեր։ Վարչապետը կարող էր խոսել, օրինակ, միայն Թորոսյանի պարգևավճարից կամ միայն Բաթոյանի՝ 8 ամսում ստացած 30 000 դոլարից, կամ ինչից ասես, կարող էր խոսել, բայց եթե ինքը խոսում ա դրա մասին՝ պատասխանելով ԲՈԼՈՐ պարգևավճարների մասին հարցին ու ներկայացնում, թե իբր խնդրո առարկան 1 միլիարդ դրամն է, ապա հենց ինքն է մանիպուլյացիայով զբաղվում։ Ուզում եք 6 անգամ պարզաբանեք ու 600 ֆեյք ուղարկեք, որ քֆուր գրեն դրա մասին ասողներին, իրականությունը դրանից չի փոխվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: