«Ֆորմուլա 1»-ի նախկին նախագահ Բեռնի Էքլսթոունի 44-ամյա կինը՝ Ֆաբիանա Ֆլոզին, երեխայի է սպասում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ գրելով, որ դա կլինի 89-ամյա միլիարդատիրոջ 4-րդ երեխան:
Էքլսթոունը հայտնել է, որ Ֆաբիանայի հետ իրենց առաջնեկը լույս աշխարհ կգա ամռանը: Հաղորդվում է, որ իրենք տղա են ունենալու: Մեծահարուստը, որն 90-ամյա հոբելյանը կնշի հոկտեմբերին, երեք դուստր ունի՝ 65-ամյա Դեբորան, 35-ամյա Թամարան և 31-ամյա Պետրան:
«Ես մեծ տարբերություն չեմ տեսնում 89 և 29 տարեկան լինելու միջև»,- ասել է միլիարդատերը:
Էքլսթոունը «Ֆորմուլա-1»-ը կառավարել է 40 տարի և թոշակի է անցել 2017 թվականին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել