Խորապես ցավում եմ և սրտագինս աղոթում, որ Ամենաբարի Աստված խաղաղություն շնորհի ավտովթարի զոհերի հոգիներին և աստվածային մխիթարությամբ ամոքի վիշտը սգակիր բոլոր ընտանիքների:
Որպես հայորդի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ վրդովմունքն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության չինովնիկների և ոչ-լրագրողների տմարդի վերաբերմունքի առնչությամբ. խորապես համոզված եմ, որ այդ մոտեցումն աստվածասեր ռուս ժողովրդին բնորոշ դրսևորում չէ, այլ քաղաքական նենգ և դավադիր հոսանքների կողմից ստեղծված պատկեր:
Վստահ եմ, որ հայկազուններիս հատուկ վեհանձնությամբ և լայնախոհությամբ զորավիգ կլինենք մեր հայրենակցին: Հավատացած ենք, որ Հայրենի իշխանություններն ամեն ջանք ի գործ կդնեն, որպեսզի Հայոց երկրի քաղաքացին արժանապատիվ կերպով ընդունի կամ արդարացումը, կամ էլ` հիմնավորված մեղադրանքը:



