Factor.am-ը գրում է․

Նախորդ գիշեր, բժշկիս խորհրդով, գնացի հիվանդանոց՝ որոշ պրոֆլակտիկ ստուգումների, քանի որ դեռ կորոնավիրուսի ախտանիշներ ունեմ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Տրամադրությունս լավ է, և ես իմ թիմի հետ կապի մեջ եմ, քանի որ միասին աշխատում ենք այս վիրուսի դեմ պայքարելու և բոլորին անվտանգ պահելու համար»,- գրել է Ջոնսոնը:

Հիշեցնենք, որ Ջոնսոնին բուժող բժշկի հանձնարարականով տեղափոխել էին հիվանդանոց։

Նշվում էր, որ նրան թոքերի արհեստական օդափոխման սարքին են միացնելու: Ըստ հաղորդված տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակել է բարձր ջերմություն ունենալ և հազալ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել