1in.am-ը գրում է.
Դքսուհին մտադիր է հրաժարվել դայակի ծառայություններից և խնդրել իր մորը հոգ տանել երեխայի մասին:
Քեյթը կարծում է, որ ոչ ոք իր մորից ավելի լավ չի կարող հոգալ փոքրիկի մասին:
Այժմ Քեյթը պատրաստվում է դուրս գրվել ծննդատնից, իսկ նրա ծնողները՝ ընդունել տիտղոսակիր թոռանը:
Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Քեթրինը պատրաստվում է երեխայի ծնվելուց հետո մի քանի ամիս իր ծնողների տանն անցկացնել: Դա կապված է նրա հետ, որ արքայազն Ուիլյամի չափազանց զբաղվածությունը թույլ չի տա նրան ընտանիքի հետ երկար ժամանակ անցկացնել:
Հիշեցնենք, որ երեխայի ծննդի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չի եղել, սակայն արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Քեյթ Միդլթոնը դեռ կիրակի օրը որդի է ունեցել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_199583.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել