Կայսրությունները իրենց գուբեռնիաներում կարող են ոչ միայն ազատամարտիկին խալաթ հագցնել, այլ նաև ապազգային դրածոներին նախագահների կոստյումներ: Եվ մի քանի անգամ:
Այս կայսերական ձեռագիրը միայն Հայաստանի վրա չի կիրառվել ու կիրառվում:
Այս տեսակ հարվածներ և նվաստացումներ տեսել են նաև մեր հարևան Վրաստանը, և ինչու չէ նաև Ադրբեջանը:
Վրաստանը կարողացել է ոչ փոքր կորուստների հաշվին պահել իր ուրույն դիմագիծը:
Հայաստանը դեռ անընդհատ կորցնում է` առանց սեփական դեմքն ունենալու:
Քանի դեռ իր վասսալները անընդհատ տիրում են Հայաստանին:
Տասը Արցախ մենք արդեն մարդկային ռեսուրսի առումով կորցրել ենք այս տարիներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել