Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի մարտի 12-ին դիմել էի ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակի՝ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող գործողությունների մասով ուսումնասիրություն կատարելու և քրեական գործ հարուցելու համար։

Դատախազությունը դիմումս հասցեագրել է Ոստիկանություն։ Ինձ պատասխանել են, որ հանցագործության մասին հաղորդումս ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ նույն փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը որոշելու համար։

Հիշեցնեմ, որ ես հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էի Քրեական օրենսգրքի 322 (Ինքնիրավչություն) 223.2 223.3 (Քրեական ենթամշակույթ) հոդվածներով։

Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ քրեական հետապնդում իրականացնող մարմնից ակնկալում եմ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն։

Հայաստանը ինքնադատաստանի երկիր չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել