Մարդկանց համոզել եք ջերմոցներ կառուցել, վստահեցրել եք, որ ձեռնտու գործ է։ Մարդիկ էլ կառուցել են, ձմեռը միլիոններով ջեռուցման փող են ծախսել։ Հիմա փակված են ռեստորանները, սննդի կետերը, դժվարություններ կան Լարսում, փակ են շուկաները, ու էս ֆոնին միայն սրիկաները կարող են չփակել թուրքական ու իրանական լոլիկի, ծաղկի ու վարունգի ճանապարհը։ Հնարավորություն տվեք մարդկանց գոնե ներսում իրացնելու իրենց ապրանքը, որ հաջորդ տարի էլ ցանկանան աշխատել, ու դուք պարգևավճարներ ունենաք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել