Panorama.am-ը գրում է․

«Լավագույն օրերը կվերադառնան, մենք նորից կլինենք մեր ընկերների և ընտանիքների հետ, մենք կրկին կհանդիպենք»,- ազգին ուղղված հեռուստաուղերձում նախօրեին ասաց Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը՝ շնորհակալություն հայտնելով բրիտանացիներին, որոնք հետևում են կարանտինում մնալու հորդորին: Այս մասին գրում է Euronews-ը։

Ուղերձում թագուհին հայտարարեց, որ երկիրը ծայրահեղ ծանր ժամանակներում է գտնվում, որն ինչ-որ մեկին վիշտ է բերել, հանգեցրել ֆինանսական դժվարությունների և առօրյա կյանքում հսկայական փոփոխությունների բոլորի համար:

«Միասին մենք հաղթահարում ենք այս հիվանդությունը, և ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե մենք մնանք միասնական և անսասան, մենք կհաղթենք այն: Հուսով եմ, որ ապագայում բոլորը հպարտ կլինեն, թե ինչպես են վարվել այս խնդրի հետ բախվելիս, և որ նրանք, ովքեր կապրեն մեզանից հետո, կկարողանան ասել, որ բրիտանացիների ներկայիս սերունդը նախորդներից ավելի թույլ չէր»,-ասել է Ելիզավետա թագուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել