Գիտնականները կորոնավիրուսային վարակի ևս երեք ախտանիշներ են նշել:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդության ախտանիշներից մեկը գլխացավն է: Ուհանում, որտեղ սկսվել էր նոր վիրուսի տարածումը, հիվանդների 8 տոկոսը բողոքում էր գլխացավից, որը նրանց տանջում էր վարակի առաջին օրերին:
Բացի այդ, հիվանդները պատմում էին գլխապտույտի և հոտի կտրուկ կորստի մասին: Գիտնականները նաև պարզել են, որ տկարության և շփոթվածության ընդհանուր զգացումները կորոնավիրուսային վարակի հավանական նշաններ են:
Կիրակի օրը ԱՀԿ-ն անվանել է կորոնավիրուսի առավել ակնհայտ ախտանիշը՝ տենդը և 38 աստիճանից բարձր ջերմությունը: Սրա հետ բախվում է վարակվածների ավելի քան 90 տոկոսը:
Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում ավելի քան 1,1 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով: Դրանցից մահացել է մոտ 56 հազար մարդ, առողջացել ևս 223 հազար մարդ: