Անգլիացի գանձ որոնողը քսան տարի առաջ կորած ամուսնական մատանին վերադարձրել է տերերին: Այդ մասին հայտնում է East Anglican Daily Times-ը:
Անգլիական Օկկոլդ գյուղի բնակիչ, 50-ամյա Թայրոն Հոլմանը տեղի ագարակի հողատարածքը զննել է մետաղական դետեկտորով:
Նա գտավ հարսանեկան մատանի՝ «Սիրով, Քրիստիանա» մակագրությամբ, 1967-ի սեպտեմբերի 9-ի ամսաթվով: Անգլիացին որոշեց, որ զարդը կարող է պատկանել նախորդ վարձակալներին:
Էլ.փոստով Հոլմանը կապ հաստատեց 72-ամյա Քրիստիան Հյուիթսոնի հետ և հարցրեց գտածոյի մասին: Պարզվել է, որ դա 75-ամյա Ջոնի հետ նրանց հարսանիքի ամսաթիվն է: Քսան տարի առաջ Հյուիթսոնի ամուսինն էր կորցրել ամուսնական մատանին:
Կինը նշել է, որ կորստից շատ են տխրել, բայց շուտով հաշտվել են: Անգլիացի կնոջ հավատը դեռ չի գալիս, որ մատանին վերադարձել է իրենց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել