Հիմա, ճգնաժամի ժամանակ փողը ֆիզիկապես չի կորել, էդ փողը երկրագնդում նույն քանակին է: Ճգնաժամն առաջանում է ոչ թե փողի պակասից, այլ այդ փողի շրջանառության կանգնելուց (եթե պատերազմ կամ ֆիզիկական ակտիվների ոչնչացում առաջացնող այլ աղետ չի ճգնաժամի պատճառը): Փողը շրջանառության ընթացքում լրացուցիչ արժեք է ստեղծում, իսկ երբ շրջանառությունը կանգնում է, սկսում է տարբեր օղակներում լրացուցիչ արժեք չստեղծվել և փողը մնում է ավելի սահմանափակ օղակների ձեռքին:
Դրա համար ճգնաճամերի ընթացքում ոսկու գինը միշտ բարձրանում է: Որովհետև փողը կամ սառում է կամ էլ հոսում է ավելի պասիվ ու վստահելի ոլորտներ:
Շատ ընդհանրացված եթե նայենք, նույն իրավիճակը Հայաստանում է: Փողը քանակի առումով դեռ նույնն է, բայց շրջանառության բացակայության պատճառով շատ օղակների չի հասնում:
Ասում եմ «դեռ» նույնն է, քանի որ, եթե շրջանառության դանդաղումը խփեց արտահանմանը, ապա փողը կսկսի կտրուկ նվազել, առաջացնելով բազմաթիվ ծանր հետևանքներ (միակ ելքը կմնա պետական պարտքի ավելացումը):
Եթե համեմատենք մարդու օրգանիզմի հետ, ապա կարելի է ասել, որ փողն արյունն է, բիզնեսն արյունատար անոթներն են, իսկ մարմինը տնտեսությունն է: Հիմա շատ արյունատար անոթներ արյուն չի գնում, պետք է փորձել հնարավորինս շատ մարմնի հանգույցներ արյուն հասցնել, քանի դեռ մարմնի էդ հատվածները չեն մահացել:
Ի՞նչ տնտեսական քաղաքականություն որդեգրել էս պահին:
1. Ամեն գնով փորձել չկանգնեցնել արտահանող ընկերություններին: Քանի որ, ոնց որ Թրամփն էր ասում, տնտեսության կանգնելուց մեզ մոտ ավելի շատ մարդ կմահանա, քան էս վիրուսից:
2. Մաքսիմում փորձել փոքրացնել չգործող ընկերությունների ցանկը, որ փողի շրջանառությունը հնարավորնս շատ օղակների առնչվի: Օրինակ, եթե մոլը, ռեատորանը կամ տուրիստական ընկերությունն ամեն դեպքում չեն կարող գործել, ինչ հակավարակային նորմեր էլ որ փորձեն պահպանել, ապա, ասենք Ագաթ տնտեսական խանութները կարող են գործել, նույն սուպերմարկետի նորմերը պահպանելով: Իսկ Ագաթում կամ Ագաթի նման խանութներում, տեսականորեն 1000 մարդ է աշխատում, փողը կշարունակի հոսել էդ մարդկանց մոտ, իրենցից էլ այլ ոլորտներ:
Այսինքն, հիմա պետք է վերցնել էդ փակված ընկերությունների ցուցակը, հերթով անցնել, հասկանալ, թե խիստ անվտանգության նորմերով որոնք կարող են վերաբացվել, գործել:
Դեռ դոմինոյի առաջին քարերն են ընկել, ամեն ինչ պետք է անել, որ մաքսիմում քիչ քարեր ընկնեն, որ հնարավորինս քիչ ոլորտների խփի էս ալիքը: