Tert.am-ը գրում է.

Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3013 դեպք, 76 մարդ մահացել է, վարակման դեպքերի ընդհանուրթիվը հասել է 23 934-ի, մահվան դեպքերի քանակը` 501-ի, առողջացել և դուրս է գրվել ընդհանուր առմամբ 786 մարդ: Այս մասին տեղեկացնում է Թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը:

Վերջին օրվա ընթացքում երկրում անցկացվել է 19 664 թեստ, օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 302 մարդ: Թուրքիայում համաճարակի սկզբից արդեն անցկացվել է 161 380 թեստ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել