Մենք երկու երիտասարդ ՀՀԿ-ական, Facebook-ում ծանր հրետանավոր, կուսակցական փոխգնդապետ երդվյալ ատենակալներ ունենք:
Կարեն Ավագյան և Արմեն Աշոտյան:
Որ ասենք Րաֆֆին, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ էլ ենա-ենա Գագիկ Ծառուկյանը, կամ վերը նշված գործիչների թիմակիցները մի բան ասեն, հագնում են փողկապը, միացնում են համակարգիչն ու սկսում են մատերի արագ արագ և որ ամենակարևորն է լուրջ շարժով հանուն հայրենիքի ստատուսներ գրել:
Ես հիմա չեմ սպասում այս գործիչների ստատուսները, ես նրանց, որպես ՀՀ քաղաքացի հրավիրում եմ վաղվա բողոքի ակցիային, որը անցկացվելու է ՌԴ դեսպանատան դիմաց: Դե եկեք, եթե դուք մեր հայրենիքի այն գործիչներից եք, որ մտահոգվում եք մեր ազգի ճակատագրի համար, խնդրեմ, եկեք գնանք և հայտնենք մեր բողոքի ակցիան:
ՀԳ. Բողոքի ակցիային հրավիրում եմ Ա. Աշոտյանին և Կ. Ավագյանին որովհետև նրանք Անահիտի կիսանդրու համար մի հոծ բազմություն էին հավաքել ՄԵծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց:
Պարոնայք, հիմա մեր հայրենակցի համար բողոքի ակցիա է լինելու, եկեք միասին գնանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3127603124395
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել