Նոր նայում էի Հ1-ով Ալթունյանի տեսանկյունը, Ալթունյանը մեղադրում էր ռուսներին, ի դեպ /ես էլ եմ մեղադրում/, որ կռված տղային կանացի խալաթ են հագցրել, բերել հարցաքննության: Ինչ կարճ, հավի հիշողություն ունեցող ազգ դուրս եկանք, մոռացաք, որ 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո արցախյան ազատմարտի հերոս Սասուն Միքայելյանին, շղթայակապ, ձեռքին էլ մի շիշ բջնի դիտավորյալ խցկած, օրեր շարունակ ցուցադրում էին հայրենի բոլոր հեռուստաալիքներով: Ռուսները թքած ունեն, թե Հրաչյա Հարությունյանը որտեղ է կռվել և ում համար, բայց մենք հո գիտենք, թե Սասուն Միքայելյանը ում դեմ ա կռվել և ում համար: Այնպես որ ռուսներից ավել բան մի պահանջեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել