Հայ աշխատող միգրանտը վճարում ա բոլորի փոխարեն ու ամեն ինչի համար… իր քրտինքով ապրողի հարստացման ու ագահության, «հյուրընկալ» երկրի քաղաքացու անբանության ու հաբըռգածության, էդ պետության տնտեսական աճի ու սոցիալական երաշխիքների բացակայության, իր հարազատների կարիքների ու բարեկեցության, սեփական երկրի անմրցունակ տնտեսության ու քաղաքական բառադիության, հարուստների բարգավաճման ու ավելի լավ Հայաստանի, աղքատների խեղճության ու անճարության, ջահելների հորթության ու անորակ կրթության, բանկերի ծաղկման ու վարկերի մարման, անգամ ապահովագրության ու փորձանքների համար... վճարում ա թափառ կյանքով ու հիվանդություններով, վճարում ա սառը վերմակի տակ կծկված կնոջ անմխիթար գիշերներով ու ձյան փաթիլով հոր վերադարձին սպասող երեխայի ապակուն սեղմված այտի կարմրությամբ, վճարում ա չարչարանքով ու զրկանքներով, վախով ու ստորացմամբ, կյանքով ու առողջությամբ... վճարում ա միշտ իր քրտինքով ու երբեմն էլ՝ ուրիշների արյամբ... սա իրողության ա էսօր, իրողություն էր հարյուր տարի առաջ ու թերևս, իրողության ա լինելու հարյուր տարի հետո...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել