ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու չի կրելու բժշկական դիմակ՝ նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանվելու համար:
«Գիտեք, Օվալաձև աշխատասենյակում, գեղեցիկ և հզոր «Ռեզոլյուտ» սեղանի մոտ նստել և դիմակ կրել՝ միաժամանակ ողջունելով նախագահներին, վարչապետներին, դիկտատորներին, թագավորներին, թագուհիներին … նույնիսկ չգիտեմ, դա ինձ համար չէ», – ասել է Թրամփը:
Սակայն հավելել է, որ գուցե փոխի իր միտքը և սկսի կրել բժշկական դիմակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել