Pastinfo.am-ը գրում է․

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը վերջին երկու օրերի ընթացքում աճել է 61 տոկոսով: Այս պահին Ֆրանսիայում կորոնավիրուսից մահվան 6 507 դեպք կա, իսկ 82 165 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Գրում է Ռոյթերսը` հավելելով, որ Ֆրանսիան հինգերորդ երկիրն է, որտեղ կորոնավիրուսի դեպքերը շատ են նույնիսկ Չինաստանից, որտեղ տարեվերջին բռնկվեց վարակը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել նաև ծերանոցներում: Ապրիլի 3-ի դրությամբ ծերանոցներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 17 827-ի:

Ֆրանսիայում հատկապես խոցելի խումբ են դարձել այն մեծահասակները, որոնք ապրում են ծերանոցներին մոտ տարածքներում: Այնուամենայնիվ Ֆրանսիայի առողջապահության նախարարը դեռ վաղ է համարել կոչել սա համաճարակի պիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել