Մինչև վերջերս բոլորը կարծում էին, թե նեանդերթալացիերի վերացման պատճառը դարձել են մեր ու Ձեր նախնիները՝ առավել զարգացած կրոմանյոնյան մարդիկ: Մասնագետները եկել էին եզրահանգման այն մասին, որ ազդեցության համար պայքարում առավել զարգացած տեսակը ամբողջությամբ ոչնչացրել է նեանդերթալացիներին:

Սակայն հոլանդացի գիտնականները բազմաթիվ նոր ուսումնասիրություններ են կատարել և եկել նոր եզրահանգման առ այն, որ կրոմանյոնյան մարդիկ միգուցե և չեն եղել հնագույն մարդկանց վերացման հիմնական պատճառը: Հավանական է, որ 10 հազար տարի առաջ նեանդերթալացիները ոչնչացել են միանգամայն բնական պատճառներով:

Ըստ գիտնականների՝ երկու տեսակների միջև պայքար իսկապես եղել է, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր տնօրինել բոլոր ռեսուրսները: Սակայն, ամենայն հավանականությամբ, նեանդերթալացիներն այս մարտում չեն վախճանվել:

Կրոմանյոնյան մարդիկ, անխոս, առաջատար են եղել մարտում և իրենց տիրապետության տակ են առել առավել բերքատու հողերը, կենդանիներին, տաք քարանձավերը՝ ստիպելով նեանդերթալացիներին հեռանալ այնտեղից:

Ըստ գիտնականների՝ հակասության ավարտից հետո կենդանի կարող են մնացած լինել շուրջ 4 հազար նեանդերթալացիներ: Նրանք ստիպված են եղել լքել իրենց հողերը՝ բնակություն հաստատելով Եվրոպայի ողջ տարածքում: Իսկ նրանց վերացման պատճճառ կարող է հանդիսացած լինել ինքնուրույնության ձգտումը: Ի տարբերություն կրոմանյոնյան մարդկանց, որոնք նախընտրում էին ապրել խոշոր համայնքներով, նեանդերթալացիներն ապրում էին միայն փոքրիկ ընտանիքներով:

Միավորվելու և նոր պայմաններին համակերպվել փորձելու փոխարեն նրանք պարզապես ցրվում էին տարբեր բնակավայրերում՝ հույս ունենալով իրենց կենսակերպն ինքնուրույն կազմակերպել:

Ինչպես բոլորիս հայտնի է կենսաբանւթյան դպրոցական դասագրքերից՝ մերձավոր հարազատների արյունապղծության արդյունքում առողջ սերունդ ստանալ հնարավոր չէ: Քանի որ նեանդերթալացիներն ապրել են փոքրիկ ընտանիքներով՝ նրանց երեխաները ծնվել են հիվանդություններով, արատներով, հետևապես՝ երկար չեն ապրել:

Այսպիսով, հասարակության մեջ միավորվելուց խուսափելը հանգեցրել է նեանդերթալացիների վերացմանը՝ բնական պատճառներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել