ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում կատարված հետազոտությունը փաստում է` շատերը միրգն ու բանջարեղենը սխալ են լվանում: Արդյունքում մանրէներն ու պարարտանյութերը մնում են կեղևի վրա:
Մասաչուսեթսի գիտնականները համեմատել են մրգի ու բանջարեղենի լվացման 3 տարբերակ.
1. Հոսող ջրի տակ,
2. Քլորի լուծույթով,
3. Սոդայաջրով։
Այս բոլոր տարբերակներից առավել արդյունավետ է ճանաչվել կերակրի սոդայով լուծույթը:
Մասնագետները նշում են, որ այն հիանալի մաքրում է սննդի արտաքին մակերեսը և
վերացնում է պեստիցիդներն ու թունաքիմիկատները:
Ինչպե՞ս պատրաստել
1 ճ/գ կերակրի սոդային ավելացնել 1,5 լիտր ջուր, խառնել։
Խորհուրդ է տրվում միրգն ու բանջարեղենը սոդայի լուծույթի մեջ թողնել 12 րոպե, այնուհետև ցողել հոսող ջրի տակ: Եվ այդ ամենը պետք է անել ուտելուց անմիջապես առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել