Facebook ամերիկյան կորպորացիան, որին պատկանում է նույնանուն սոցիալական ցանցը, հայտարարել է խմբային տեսազանգերի եւ չաթերի համար հատուկ հավելված։ Հայտնի մեսինջերի նոր տարբերակի շնորհիվ, ըստ ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության, օգտատերերը կարող են կապ հաստատել ընկերների եւ հարազատների հետ ամբողջ աշխարհում՝ կիրառելով սովորական անձնական համակարգիչ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ծրագրավորողները նշել են, որ հավելվածն ադապտացված է Windows ու MacOS օպերացիոն համակարգերի համար։ «Այժմ ավելի քան երբեւէ մարդիկ օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց մտերիմների հետ կապի մեջ մնալու համար։ Վերջին ամսվա ընթացքում մենք գրանցել ենք օգտատերերի թվի ավելի քան 100-տոկոսանոց աճ»,-նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ հեղինակների՝ նոր հավելվածի հիմնական առավելությունը բազմաֆունկցիոնալությունն է եւ օգտագործման պարզությունը։ Բացի այդ, մեսինջերի սեղանի տարբերակն ավտոմատ կերպով սինքրոնացվում է բջջային տարբերակի հետ։ Դրանում կա նաեւ նոր հաղորդագրություններ ստանալու գործառույթը։ Այդկերպ օգտատերերը տեղյակ են մուտաքային զանգերի եւ հաղորդագրությունների մասին անկախ նրանից, թե որ տարբերակն են նախընտրում։
Մեսինջերի եւս մեկ առավելությունը մեծ էկրանն ու «մութ ռեժիմի» կարգավորումն է։ Միաժամանակ հավելվածում կա GIF-ֆայլեր ուղարկելու հնարավորություն։ Դեռ ավելին, օգտատերերը կարող են կիրառել նաեւ այլ ծառայություններ հավելվածի աշխատանքի ընթացքում։