Հնդկական Չհատիսգարհ նահանագում բնակվող ամուսիններն իրենց երկվորյակ նորածիններին նոր տեսակի կորոնավիրուսի պատվին են անվանակոչել, գրում է Hindustantime հրատարակությունը։
Երեխաները լույս աշխարհ են եկել մարտի 27-ին՝ կարանտինային ռեժիմի ժամանակ։ Ծնողները նորածիններից մեկին Կովիդ (Covid) են անվանել, մյուսին՝ Կորոնա (Corona)։
«Այո, վարակը վտանգավոր է, սակայն դրա բռնկումը մարդկանց ստիպել է ախտահանման և հիգիենայի վրա կենտրոնանալ և մի շարք այլ ուրիշ օգտակար սովորություններ ձեռք բերել: Սա ենք մտածում այս անունների վերաբերյալ»,- նշել է նորածինների 27-ամյա մայրը՝ Փրիթի Վերման։
Միևնույն ժամանակ ամուսինները չեն բացառել, որ ապագայում հնարավոր է՝ փոխեն երեխաների անունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել